Խորովածի համահայկական 10-րդ փառատոն
Հայաստանը լավագույն վայրերից մեկն է, որտեղ կարելի է ճաշակել համեղ խորոված: Այն հայկական խոհանոցի անբաժան մասն է կազմում: Լեգենդը վկայում է, որ մեր նախնիները, ովքեր սովորել են կրակ ստանալ, կրակի վրա առաջին հերթին մի կտոր միս են տապակել։ Անցել են հազարամյակներ, սակայն մարդիկ նախկինի պես նախընտրում են իրենց տոնական սեղանը զարդարել ածխի վրա պատրաստված անուշաբույր մսով։
Այս տարի խորովածի համահայկական 10-րդ փառատոնը տեղի կունենա օգոստոսի 18-ին Լոռու մարզի Ախթալա քաղաքում: Այդ օրն անշուշտ պետք է անցկացնել Ախթալայում և վայելել աշխարհի ամենահամեղ խորովածը:
Փառատոնի ընթացքում դուք կսովորեք համեղ խորոված պատրաստելու գաղտնիքները, կվայելեք ազգային երգ ու պար և կմասնակցեք զանազան հետաքրքիր խաղերի ու մրցույթների:
Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, «Արենի փառատոն» հիմնադրամը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը։
Մասնակցության արժեքն է 6000 դրամ, որը ներառում է՝
- երկկողմանի ուղևորափոխադրում Mercedes Sprinter միկրոավտոբուսով,
- գիդ ուղեկցորդի ծառայություններ /ցանկության դեպքում/
-էքսկուրսիաներ
Մեր օրակարգը`
-09:00-Մեկնում «Կադր Տուր» գործակալության գրասենյակից
-11:30 -Ժամանում: Մասնակցություն էքսկուրսիաներին դեպի Սանահին, Հաղպատ վանական համալիրներ և Օձունի տաճար
-15:00-19:00-Մասնակցություն խորովածի փառատոնին
-19:00 -Վերադարձ Գյումրի
Մանրամասների համար ⤵
Ք. Գյումրի, Գորկու փողոց 104 հասցեում գործող ԿԱԴՐ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
093 19 54 27, 093 19 19 61
Viber / WhatsApp +374 93 19 54 27