Երկօրյա Տավուշ տուր
«Կադր» տուրիստական գործակալությունը կազմակերպում է երկօրյա տուր դեպի Տավուշի մարզ՝ վայելելու թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդը, հանքային բուժիչ ջուրը, անտառները և բացահայտելու հարուստ պատմամշակութային կառույցները։ Տուրի ընթացքում նախատեսում ենք այցելել Դիլիջան, Հաղարծինի վանք, Գոշավանքը, Ջուխտակ, Մակարավանք, Լաստիվեր և Նոր Վարագավանք:
✅Օր 1-Շրջագայության ընթացքում մենք կայցելենք Դիլիջան առողջարանային քաղաք, որն ունի հարուստ բուսական աշխարհ, ապա կարճատև ընդմիջումից հետո կշարունակենք մեր շրջագայությունը։ Այնուհետև կուղևորվենք Հաղարծինի վանք, որը կառուցվել է 10-13-րդ դարերում:Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել է 350կգ կշռող բրոնզե կաթսա, որն այժմ պահվում է Հայաստանի Պատմության թանգարանում: Մեր հաջորդ կանգառը Գոշավանքն է (Նոր Գետիկ): Վանքը անվանվել է ի պատիվ Մխիթար Գոշի, ով վերականգնել է երկրաշարժից փլված Գետիկ վանքը՝ անվանելով այն Նոր Գետիկ: Հետո կշարժվենք դեպի Ջուխտակ, որ միջնադարյան վանքային համալիր է։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր: Երկու եկեղեցին էլ կառուցված են բաց դեղնավուն ֆելզիտի սրբատաշ բազմերանգ քարերից։
✅ Oր 2- Հաջորդ օրը կսկսենք Մակարավանք այցելությամբ: Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ։ Հաջորդիվ կայցելենք Լաստիվեր: Այն դրախտային վայր է՝ խիտ անտառներով, քարանձավներով, գեղեցիկ ջրվեժներով և գետով: Մեր վերջին կանգառը Նոր Վարագավանքն է: Վանքը տեղակայված է բարձր ժայռի վրա և շրջապատված է անտառապատ լեռներով:
Արժեքը մեկ անձի համար կազմում է 14.000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է`
✔հյուրանոց (Իջևանում),
✔ուղևորափոխադրում,
✔անգլերեն / ռուսերեն իմացությամբ գիդ (ըստ ցանկության)։
🔴Արժեքը չի ներառում`
☑սնունդ
Հավելյալ նշումներ
➡տուրերը անվճար են մինչև 5 տարեկան երեխաների համար,
➡6-ից 10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ:
Վճարումը կարելի է իրականացնել նաև
✅ ապառիկ տարբերակով 0 % կանխավճարով
✅ սոցփաթեթի գումարով
Մանրամասների համար⤵
Ք. Գյումրի, Գորկու փողոց 104 հասցեում գործող «ԿԱԴՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
📞093 19 54 27, 093 19 19 61
Viber / WhatsApp +374 93 19 54 27