«Կադր» տուրիստական գործակալությունը ևս մեկ անմոռանալի մեկօրյա տուր է կազմակերպում դեպի Խոր Վիրապ-Նորավանք -Տաթև: Բացահայատենք Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը «Կադր»-ի հետ:
Ուղևորության ընթացքում մենք կայցելենք XVII դարում կառուցված Խոր Վիրապ վանական համալիրը: Խոր Վիրապը Հայկական Առաքելական եկեղեցու սրբավայրերից է, հայտնի ուխտատեղի: Այն ամենատարածված ուղղություններից մեկն է Հայաստանում՝ հիմնականում այն պատճառով, որ հենց այն վայրն է որտեղ Սբ. Գրիգոր Լուսավորիչը բանտարկվել է: Նորավանքը մեր հաջորդ ուղղությունն է: Այն 13-րդ դարի հայկական վանք է, որը գտնվում է Վայոց Ձորի մարզում` Ամաղու գյուղից 3կմ հյուսիս-արևելք: Յուրաքանչյուր այցելուի համար Նորավանքը հանդիսանում է կյանքի անմոռանալի դրվագ, որն արդեն իսկ սկսվում է Նորավանք տանող ճանապարհից: Վիթխարի, գրեթե միմյանց հպված ժայռեր և նրանց միջև հազիվ տեղավորվող ճանապարհ, որտեղից հանկարծակի բացվում է երկնամերձ լեռներով շրջապատված փոքրիկ հովիտը: Նորավանքը բացահայտելուց հետո կուղևորվենք դեպի մեր վերջին կանգառ՝ Տաթևի վանական համալիր։ Վանքը Սյունիքի ամենահայտնի վայրն է: Այստեղ դուք կարող եք նաև վայելել "Տաթևի թևերը" ՝ Տաթևից դեպի Հալիձոր գյուղ տանող ճոպանուղին:
Արժեքը մեկ անձի համար կազմում է 10.000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է՝
●երկկողմանի ուղևորափոխադրում միկրոավտոբուսով
●էքսկուրսիաներ
Արժեքը չի ներառում`
●սնունդ
Հավելյալ նշումներ
●տուրերը անվճար են մինչև 5 տարեկան երեխաների համար,
●6-ից 10 տարեկան երեխաների համար գործում է 50% զեղչ:
Մանրամասների համար`
Ք. Գյումրի, Գորկու փողոց 104 հասցեում գործող «ԿԱԴՐ» ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
093 19 54 27, 093 19 19 61
Viber / WhatsApp +374 93 19 54 27